Մազերի խնամք
Մազաթափության 10 պատճառներ. 1in.am
Ժառանգականություն. սովորաբար դա տղամարդուն վերաբերող խնդիր է: Գենետիկ մազաթափությունը զարգանում է սեռական անդրոգեն հորմոնների ակտիվության մեծացման պատճառով, որոնք խախտում են մազարմատների սնուցումը: Դրա դեմ պայքարի հիմնական մեթոդը հատուկ դեղերի, այդ թվում՝ հորմոնների ընդունումը:
Ներքին խնդիրներ. հորմոնալ տատանումներ, նյութափոխանակության և աուտոիմունային խանգարումներ: Վահանաձև գեղձի ոչ բավարար գործունեության պատճառով մազաթափություն է սկսվում հոնքերի մեկ երրորդի, ճակատի և ծոծրակի հատվածում:
Իմունիտետի անբավարարություն. հաճախ որոշիչ գործոն է կանանց մոտ: Մազաթափություն կարող է առաջանալ օրգանիզմի թուլացման, հոգնեցնող աշխատանքի, ծննդաբերության, կրծքով կերակրելու, վարակիչ հիվանդությունների հետևանքով: Խորհուրդ է տրվում օրգանիզմն ամրացնող միջոցներ օգտագործել:
Երկաթի պակաս. հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Կարող է պայմանավորված լինել սննդակարգերով, սովամատնությամբ, սակավարյունությամբ, ուղեկցվում է քնկոտությամբ, թուլությամբ: Խորհուրդ է տրվում օգտագործել ձուկ և միս, ձվի դեղնուց, տարեկանի հաց, շիլաներ, խնձորի և նռան հյութ:
Անհանգստություն, սթրես. երկարաձգվող սթրեսային իրավիճակը նույնպես կարող է հանգեցնել մազաթափության: Խորը զգայական ու ֆիզիկական ցնցումները կարող են առատ մազաթափություն առաջացնել նույնիսկ 2-3 ամիս անց: Պատճառը տեստոստերոնի մակարդակի բարձրացումն է, որը մշակվում է մակերիկամներում. այն արգելակում է մազերի աճը և մազաթափություն առաջացնում:
Դաշտանադադար. օրգանիզմում իգական` էսթրոգեն և պրոգեսթերոն հորմոնների մշակման աստիճանական մարումը հանգեցնում է արական հորմոնների քանակի գերազանցման: 50 տարին կրիտիկական է համարվում կնոջ համար: Հոգեբանական բնույթի այս խնդրով է պայմանավորված սթրեսային վիճակը, որը շատ հաճախ հանգեցնում է մազաթափության:
Քիմիաթերապիա. քիմիաթերապիայից հետո տեղի է ունենում մազապարկերի աճի կանգ: Մազաթափությունը դադարում, ապա կարգավորվում է թերապիայի ավարտից հետո:
Ուռուցքաբանության մեջ լայն կիրառություն գտած ճառագայթային թերապիան միայն այն դեպքում է հանգեցնում մազերի աճի առումով անդառնալի հետևանքների, եթե ճառագայթումն ուղղված է գլխամաշկի վրա: Հաճախ դրա հետևանքով մազապարկերը վնասվում են, հետևաբար, առաջանում է անդառնալի ճաղատացում:
Մազարմատների և գլխամաշկի արյան ոչ բավարար մատակարարում. տեղի է ունենում անոթների նեղացում, սրտանոթային խանգարումների և օստեոխոնդրոզի ժամանակ: Մեծ դեր են խաղում նաև վնասակար սովորությունները՝ սուրճ և ալկոհոլ չափից շատ օգտագործելը:
Վիտամինների և միկրոէլեմենտների պակասն օրգանիզմում. այն հաճախ խորանում է ծխելու և ալկոհոլ օգտագործելու հետևանքով: Այդ ժամանակ վիտամինների մի մասը ոչնչանում է: Խնդիրը կարելի է լուծել շատ վիտամիններ օգտագործելով, նաև դեղահաբերի տեսքով:
Տարվա եղանակները. դրանցից կարող է կախված լինել նաև մազաթափությունը, գարնանը և աշնանը սովորաբար այն ակտիվանում է, բացի դրանից, մազերը վատ են տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
20.07.2015 